Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

«Ոչնչացրել ենք հակառակորդին. ոնց որ երազ լիներ»

«Ոչնչացրել ենք հակառակորդին. ոնց որ երազ լիներ»
07.11.2020 | 15:24

Առաջնագծում հայ զինվորը շարունակում է ոչնչացնել հակառակորդին։
«Միշտ զգոն ենք, բոլորս կռվում ենք մեր հայրենիքի համար», - ասում է հայ զինվորը, մյուսն էլ ավելացնում. «Տրամադրություններս բարձր է, դուխներս՝ տեղը»։


Հակոբյան Ալիկը, Մկրտչյան Միխայելը, Սարգսյան Նարեկն ու Ասատրյան Շալիկոն շարքից հանել են թշնամու կենդանի ուժն ու զինտեխնիկան, հատուկջոկատայիննեորվ լցված մի քանի մեքենա։ «Ոչնչացրել ենք։ Ամենակարևորն՝ Աստված մեզ հետ է ամեն հարցում», - ասում են նրանք։


«Կատարել ենք հակառակորդի կանխումը դեպի մեր դիրքեր, ոնց որ երազ լիներ, ամեն ինչ արեցինք, որ առաջխաղացում չլիներ. ստացվեց», - պատմում է սերժանտ Արշակյանը։

Դիտվել է՝ 2565

Մեկնաբանություններ